Չինաստանը աջակցում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ԱԳ նախարար Վան Ին
00:43 - 26 փետրվարի, 2022

Չինաստանը աջակցում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ԱԳ նախարար Վան Ին

Չինաստանը կարեւոր է համարում հարգել աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման և պաշտպանության օգտին, ինչպես նաև փաստացիորեն հետևում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Այս դիրքորոշումը հետևողական է և հստակ, այն հավասարապես վերաբերում է Ուկրաինային», - ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

ԱԳ նախարարը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական պահանջները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել