Դատապարտման խրախճանքի չպետք է վերածվի․ Էրդողան |aliqmedia.am|
20:26 - 25 փետրվարի, 2022

Դատապարտման խրախճանքի չպետք է վերածվի․ Էրդողան |aliqmedia.am|

aliqmedia.am: Որբաթօրյա աղոթքից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը պատասխանել է լրագրողների՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ հարցերին։ Խոսելով փետրվարի 25-ին կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովի մասին՝ Էրդողանը նշել է, որ պետք է ձեռնարկվեն որոշիչ քայլեր․ «Դատապարտման խրախճանքի չպետք է վերածվի»։

Ուկրաինայում գտնվող թուրք քաղաքացիների տարհանման վերաբերյալ Էրդողանն ասել է․ «Մեր արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ քայլերը ձեռնարկում է։ Օդային ճանապարհն անվտանգ չէ, որոշում է կայացվել տարհանել ցամաքային ճանապարհով։ Մեր այնտեղ գտնվող քաղաքացիներին հայտնել ենք, որ տարհանման համար պետք է դիմեն դեսպանությանն ու գլխավոր հյուպատոսարանին»,- փոխանցում է Sabah պարբերականը։

Արձագանքելով ԵՄ գործողություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ հստակ ոչ մի քայլ չեն անում․ «Արեւմտյան ուղեղները որոշիչ դիրք չընդունեցին։ Մի գլուխ խրատներ են տալիս։ Ի՞նչ եք արել, ի՞նչ եք անելու, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։ Ոչ մի հստակ քայլ չկա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել