Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինային մահաբեր զենք չի վաճառի

 |armenpress.am|
18:17 - 24 փետրվարի, 2022

Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինային մահաբեր զենք չի վաճառի |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայից հայտարարել են, որ Ուկրաինային մահաբեր զենք չեն վաճառի:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը:

«Բեռլինի քաղաքականությունը մահաբեր զենքի մատակարարման հարցում չի փոխվել, այն Կիևին չի վաճառվի»,-ասել է նախարարը:

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել