Աժ նախագահի հրավիրած լսումներից 3 տարի անց ունեզրկված բնակիչների գործերով որևէ քրգործ չի հարուցվել |azatutyun.am|
20:45 - 19 փետրվարի, 2022

Աժ նախագահի հրավիրած լսումներից 3 տարի անց ունեզրկված բնակիչների գործերով որևէ քրգործ չի հարուցվել |azatutyun.am|

Գլխավոր լուսանկարը՝ PHOTOLURE-ի։

azatutyun.am: Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի հետևանքով բնակիչների զանգվածային խախտված իրավունքներին Նիկոլ Փաշինյանի թիմը անդրադարձավ իշխանության գալուց յոթ ամիս անց։

Երեք տարի առաջ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ խորհրդարանում լսումներ հրավիրվեցին Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրավախախտումների թեմայով։ Տուժած բնակիչները, իրավապաշտպանները թիվ մեկ քաղաքական ամբիոնից նորից պատմեցին ու փաստարկեցին իրենց խախտված իրավունքների մասին։

Արարատ Միրզոյանը, որ կառուցապատման այդ գործընթացը բնութագրեց կոռուպցիոն հանցագործություն, ելույթները ուղարկեց դատախազություն՝ մեղավորներին գտնելու ու պատժելու խոստումով։

«Բազմաթիվ դիտարկումների համաձայն, այդ գործընթացում դրսևորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների, զանազան բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունը, կամայականությունը, գուցե նաև սեփական բիզնես և ֆինանսական շահերը: Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիոն հանցագործությունների մասին», - նշել է Միրզոյանը:

Ազգային ժողովի ղեկավարի այս հայտարարությունից շուրջ երեք տարի է անցել։ Գործը Գլխավոր դատախազությունում է։ Իրավախախտումների փաստեր, մեղավորներ հայտանաբերվե՞լ են, գոնե մեկ ունեզրկված քաղաքացու պատմության հետքերով քրեական գործ հարուցվե՞լ է։ Գլխավոր դատախազությունից ասացին՝ ոչ, նյութերը ծավալուն են, դեռ ուսումնասիրվում են։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել