«Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա». Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ |hetq.am|
11:32 - 19 փետրվարի, 2022

«Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա». Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ իր տվյալներով, Վլադիմիր Պուտինն արդեն որոշում է ընդունել Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տունը։

Ամերիկյան առաջնորդը կարծում է, որ Կիևին փորձում են սադրել Դոնբասում։ Նա վստահ է, որ ռուսական զորքերը մնում են Ռուսաստանի սահմանի մոտ։ Բայդենի խոսքով՝ ռուսները մի քանի օրվա ընթացքում նախատեսում են ներխուժել, իսկ Միացյալ Նահանգները չի պատրաստվում իր զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այդուհանդերձ, Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Կիևին։

«Ուկրաինան հարձակման որևէ իմաստ չունի։ Ռուսաստանը շարունակում է կեղծել իր վրա Ուկրաինայի նախապատրաստվող հարձակման մասին հայտարարությունները։ Դա դասական մոտեցում է, որը Ռուսաստանն արդեն կիրառել է»,- նշել է Բայդենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել