Պուտինի Թուրքիա այցի օրը դեռևս որոշված չէ․ Պեսկով |factor.am|
14:47 - 17 փետրվարի, 2022

Պուտինի Թուրքիա այցի օրը դեռևս որոշված չէ․ Պեսկով |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետը դեռևս որոշված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ոչ, այցի օրը դեռ որոշված չէ։ Այն համաձայնեցվում է դիվանագիտական խողովակներով»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական կողմից հայտարարություններ էին հնչում, որ Պուտինն Անկարա կայցեի Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել