Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու կոչը. Դմիտրի Պեսկով
 |1lurer.am|
19:37 - 16 փետրվարի, 2022

Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու կոչը. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման վերաբերյալ դիմում է ստացել, և այն նախագահի ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին այսօր հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով փաստաթղթին արձագանքելու հեռանկարներին՝ Պեսկովը նշել է, որ «այդ հարցով հստակ կանոնակարգ գոյություն չունի»։

«Նախագահն ստացել է դիմումը և այն ի գիտություն է ընդունել»,- հայտարարել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ «ճանաչումն առնչություն չունի մինսկյան պայմանավորվածությունների հետ»։

Վլադիմիր Պուտինը նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում ասել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության օբյեկտիվ ցանկությունն է, սակայն դեռ հնարավորություններ կան իրականացնելու Մինսկի համաձայնագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել