Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է․ Մևլյութ Չավուշօղլու |hetq.am|
20:55 - 08 փետրվարի, 2022

Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է․ Մևլյութ Չավուշօղլու |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրը Վիեննան ընտրելը հայկական կողմի նախաձեռնությունն է։ Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջարկել է հանդիպումն անցկացնել կամ Ավստրիայում, կամ էլ Շվեյցարիայում։ «2009 թվականին արդեն իսկ եղել են անհաջող բանակցություններ Ժնևում, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել հանդիպումն անցկացնել Վիեննայում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Անկարան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կկայանա մարտի 11-13-ը։ 

Հայկական կողմը հայտարարել է, որ դեռևս վերջնական որոշում չունի մասնակցության առումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել