Այն օրակարգը, որ հիմա ենք քննարկում, բացարձակապես կապ չունի իրական մարտահրավերի հետ, որ այսօր Հայաստանին սպառնում է․ Ռուստամյան
11:47 - 08 փետրվարի, 2022

Այն օրակարգը, որ հիմա ենք քննարկում, բացարձակապես կապ չունի իրական մարտահրավերի հետ, որ այսօր Հայաստանին սպառնում է․ Ռուստամյան

Մենք հայտնվել ենք մեր պատմական երևի վերջին ժամանակաշրջանում, ամենալուրջ մարտահրավերներով լեցուն միջավայրում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը անթաքույց հստակ նշում է, թե ինչի է ձգտելու, որն է իր կենսական շահերը, և դրանք ուղղակի հակասում են մեր Հայաստանի և հայության ռազմավարական շահերին։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ խմբակցության անունից ելույթ ունենալիս։

Նրա խոսքով՝ այն օրակարգը, որ այսօր քննարկվում է, կապ չունի իրական մարտահրավերի հետ, որ այսօր Հայաստանին սպառնում է․ «Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակի արձանագրել են, որ առաջնորդվելու են հիմնականում չորս խնդիր լուծելու ուղղությամբ․ ապօրինի բոլոր սահմանները ճանաչելու, պարտադրելու դա, որ  կատարի Հայաստանը, Ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում Արցախի հարցով և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ամրագրում, և դա ուղղակի սևով սպիտակի վրա գրվել է հենց այն հռչակագրի մեջ, որը իրականացրեցին և շատ սիմվոլիկ անցած տարվա հրապարակումներում դա եղավ, դրա մասին խոսեցինք, բայց դրան ադեկվատ արձագանք չեղավ, դա Շուշիի հայտնի հռչակագիրն է»։

Ռուստամյանը նշեց՝ Շուշիի հռչակագրի արձագանքները սպասարկել են այն, ինչ հայտարարում է Թուրքիան «Ցեղասպանությունը թողնում ենք Սփյուռքին, ասում ենք, որ մենք որևէ պահանջ չունենք սահմանների հետ կապված ճշգրտումների մասով, ասում ենք, որ Ադրբեջանի կազմում պիտի մնա Արցախը, որովհետև տեսականորեն անգամ լուծում գոյություն չունի, անհասկանալի ձևակերպումներով խուսափում ենք Զանգեզուրի խնդրից, և ուրեմն մեզ մնում է մեկ շանս, կամ այդ հարցը լուծում ենք այստեղ՝ խորհրդարանում, ուղղակի արձանագրում ենք մեր կարմիր գծերը, մեր հայեցակարգը, կամ դա կատարվելու է խորհրդարանից դուրս»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել