Կիևում հայտնել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ երկրների թիվը

 |armenpress.am|
20:06 - 07 փետրվարի, 2022

Կիևում հայտնել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ երկրների թիվը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կարող է դեմ արտահայտվել դաշինքին անդամակցող երկրների 40 տոկոսը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին Politeka հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Ուկրաինայի ներքին հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Նիկոլայ Մալոմուժը:

Նրա խոսքով՝ առաջիկայում Կիևը չպետք է այդ ուղղությամբ դրական քայլերի հույս ունենա, քանի որ մի շարք պետություններ չեն աջակցի նրան:

Ըստ Մալոմուժի՝ ՆԱՏՕ-ի 12 անդամ երկիր կա՛մ դեմ կլինի Ուկրաինայի անդամակցությանը, կա՛մ ձեռնպահ կմնա:

Ռազմաքաղաքական իրավիճակն Ուկրաինայի շուրջ շարունակում է լարված մնալ: Արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում լուրջ մտահոգություն կա, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինայի տարածք: Պաշտոնական Մոսկվան անհիմն է համարում այդ տեղեկությունները: Մինչ Արևմուտքի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանի ենթադրյալ ռազմական ներխուժումն է Ուկրաինա, իր հերթին Ռուսաստանի հիմնական մտահոգությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի Արևելք, այդ թվում կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցումը: ԱՄՆ-ն շեշտում է, որ Ռուսաստանի պահանջը հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել