Երևանի փոխքաղաքապետների նշանակման հարցը՝ ավագանու նիստի օրակարգում
22:04 - 05 փետրվարի, 2022

Երևանի փոխքաղաքապետների նշանակման հարցը՝ ավագանու նիստի օրակարգում

Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է լինելու նաև փոխքաղաքապետների նշանակման հարցը:

Երևանի քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Ըստ քաղաքապետարանի պաշտոնական էջի՝ ավագանու նիստը կկայանա փետրվարի 8-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել