ՌԴ-ի՝ Ուկրաինա «ներխուժման» մասին լուրը խոսում է ԱՄՆ-ի և Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների վտանգավորության մասին. Պեսկով |tert.am|
13:16 - 05 փետրվարի, 2022

ՌԴ-ի՝ Ուկրաինա «ներխուժման» մասին լուրը խոսում է ԱՄՆ-ի և Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների վտանգավորության մասին. Պեսկով |tert.am|

tert.am: Bloomberg գործակալության սխալ հրապարակումը ՌԴ-ի՝ Ուկրաինա «ներխուժման» վերաբերյալ խոսում է ԱՄՆ և Արևմուտքի մայրաքաղաքների ագրեսիվ հայտարարությունների վտանգավորության մասին:  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դա հոյակապ ցուցադրությունն է այն բանի, թե որքան վտանգավոր է իրավիճակը, որը հրահրվում է Վաշինգտոնից, Լոնդոնից և այլ եվրոպական մայրաքաղաքներից եկող անվերջ ագրեսիվ հայտարարություններով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել