Ուկրաինան, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն գործարկել են նոր ձևաչափ անվտանգության հարցերը քննարկելու համար

 |armenpress.am|
22:14 - 03 փետրվարի, 2022

Ուկրաինան, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն գործարկել են նոր ձևաչափ անվտանգության հարցերը քննարկելու համար |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերը քննարկելու նոր ձևաչափ են գործարկել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 3-ին ասել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսևոլոդ Չենցովը։

«Փետրվարի 3-ին  գործարկվել է անվտանգության հարցերի քննարկման նոր ձևաչափ՝ Ուկրաինա-ԵՄ-ՆԱՏՕ։ Արտաքին սպառնալիքները շարունակում են միավորել Ուկրաինայի միջազգային գործընկերներին, ովքեր պատրաստ են էլ ավելի ամրապնդել Ուկրաինայի ինստիտուցիոնալ կարողությունները՝ արդյունավետորեն դիմակայելու անվտանգության մարտահրավերներին և ռուսական ագրեսիային»,- գրել է Չենցովը Twitter-ի իր միկրոբլոգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել