ՀՀ բնակչության 35%-ի համար ԼՂ հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է
17:16 - 03 փետրվարի, 2022

ՀՀ բնակչության 35%-ի համար ԼՂ հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է

ՀՀ բնակչության 35%-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է, 34%-ը կողմ է ԼՂ-ի միացմանը Հայաստանին՝ որպես ՀՀ մարզ։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հարցումից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։

16%-ը կողմ է, որ ԼՂ-ն Հայաստանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ստանա։ ՌԴ կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին կողմ է հարցվածների 11%-ը, Լեռնային Ղարաբաղի ներկայիս ստատուս քվոն պահպանելուն կողմ է հարցվածների 1%-ը։


Ո՞րը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի լուծումը

Հարցին, թե որքանով է կարևոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի ապագայի համար հաջորդ 10 տարիներին, հարցվածների 82%-ը պատասխանել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի համար շատ կարևոր է, 14%-ը համարել է, որ մասամբ կարևոր է, 1% համարել է, որ մասամբ կարևոր չէ, 2%-ը համարել է, որ ընդհանրապես կարևոր չէ։


Որքանո՞վ է կարևոր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Հայաստանի ապագայի համար առաջիկա 10 տարիներին

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել