ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ 2,5 հազար զինվորականներ տեղափոխել Լեհաստան |armenpress.am|
12:47 - 02 փետրվարի, 2022

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ 2,5 հազար զինվորականներ տեղափոխել Լեհաստան |armenpress.am|

armenpress.am: Շուրջ 2,5 հազար ամերիկացի զինվորներ կարող են արագորեն տեղափոխվել Լեհաստան այն 8,5 հազար զինծառայողների թվից, որոնց պլանավորում են ուղարկել Արեւելյան Եվրոպա: Փետրվարի 2-ին Լեհական ռադիոյի եթերում այդ մասին հայտարարել է հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հայտարարել է, որ պատրաստում է օրերս «ավելի քան 8 – 8,5 հազար զինծառայողների տեղափոխումն ամբողջ Արեելյան Եվրոպայի համար»: «Մեզ մոտ, ըստ երեւույթին, լրացուցիչ կլինի շուրջ 2,5 հազար զինվոր»,- ասել է Սոխը: Ինչպես ընդգծել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ներկայացուցիչը, գործում է երկու պլան: «Մեկն ամերիկացի զինվորականների ֆիզիկական ներկայությունն է, այդ թվում Լեհաստանի հողում: Երկրոդը՝ մեխաիզմի գործարկում, հնարավորությունների ստեղծում էական թվով զորքերի տեղափոխման համար՝ նման անհրաժեշտության առաջացման դեպքում:

Այստեղ նույնպես աշխատանք է տարվում»,- նշել է նա: Ներկայումս Լեհաստանում տեղաբաշխված է ԱՄՆ-ի շուրջ 5 հազար զինծառայող: Անցյալ շաբաթ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկելու 8,5 հազար զինծառայողներ, բայց վերջնական որոշում դրա վերաբերյալ դեռ ընդունված չէ:

Նրա խոսքով՝ դրանք մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական եւ փոխադրական ստորաբաժանումեր են:  Հունվարի 25-ին Քիրբին CNN հեռուստաալիքի եթերում ճշտել է, որ Միացյալ Նահանգները չի պլանավորում իր զորքերը տեղաբաշխել այն երկրների տարածքից դուրս, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են: Նախագահ Ջո Բայդենը հունվարի 28-ին նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ձեռնամուխ լինել լրացուցիչ ոչ մեծ զորակազմի ուղարկմանն Արեւելյան Եվրոպա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել