Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել, Ճապոնիան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
 |tert.am|
13:52 - 30 հունվարի, 2022

Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել, Ճապոնիան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել |tert.am|

tert.am: Ճապոնիայի առափնյա պահպանությունն արձանագրել է Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ անհայտ արկի արձակում։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս առնչությամբ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

Ավելի ուշ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ չնայած հրթիռի ճշգրիտ բնութագրերը դեռևս վերլուծվում են, ենթադրվում է, որ բալիստիկ հրթիռի ստանդարտ ցուցանիշների հիման վրա արկը թռել է մոտ 800 կմ, հասնելով երկու հազար կիլոմետր թռիչքի առավելագույն բարձրության, իսկ թռիչքի ժամանակը՝ մոտ 30 րոպե։

Հաղորդվում է նաև, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ճապոնիայի կառավարությունը «խիստ բողոք» է հայտնել ենթադրյալ հրթիռի արձակման կապակցությամբ։

Մինչդեռ հարավկորեական Yonhap գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հայտնում է, որ ԿԺԴՀ-ն իբր մեկ բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով հյուսիսկորեական Չագանգդո նահանգի տարածքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել