Ոստիկանությունը հերքում է «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» հոդվածի բովանդակությունը
10:09 - 28 մարտի, 2019

Ոստիկանությունը հերքում է «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» հոդվածի բովանդակությունը

Մարտի 27-ին լրատվական կայքերից մեկը՝ «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» վերտառությամբ հոդված է հրապարակել:

Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված

հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ «Մոդոս Գրանում» ՍՊ ընկերության տնօրինության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ ներկայացվող

հաշվետվություններում խեղաթյուրված, նվազեցված աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու և դրանով իսկ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ:
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում իրականացվում են համապատասխան քրեադատավարական գործողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել