ԱՄՆ-ն ողջունում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած բանակցությունները
11:46 - 17 դեկտեմբերի, 2021

ԱՄՆ-ն ողջունում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած բանակցությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումները Բրյուսելում։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի թվիթերյան միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

«Մենք վճռականորեն աջակցում ենք ապագայում ուղիղ ներգրավվածությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը երկու անգամ հանդիպել են Բրյուսելում՝ համապատասխանաբար ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի միջնորդությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել