Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել |armenpress.am|
16:35 - 16 դեկտեմբերի, 2021

Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ազատ  արձակելու մասին: Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը:

Նարեկ Սամսոնյանը դեկտեմբերի 15-ին բերման էր ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանը ձերբակալվել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչի դիմումի հիման վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել