Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների հայտերը |tert.am|
10:55 - 16 դեկտեմբերի, 2021

Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների հայտերը |tert.am|

tert.am: Անկարան կդիտարկի թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ: Որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Ավիաընկերությունների հայտերը դիտարկվում են տրանսպորտի նախարարության և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: Թուրքական կողմի վերաբերմունքն այդ հարցին դրական է: Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ կկարողանան թռչել այդ երթուղով, թե ոչ»,- ասել է Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել