Հայ խորհրդարանականների հանդիպումը ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրի եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի հետ
20:30 - 13 դեկտեմբերի, 2021

Հայ խորհրդարանականների հանդիպումը ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրի եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի հետ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդունել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրին եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեին: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նույն խմբի անդամ Արմեն Խաչատրյանը եւ Ալխաս Ղազարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի ու Արցախի համար այս դժվար պատմական շրջափուլում եւ գոհունակություն հայտնել այս հարցում ֆրանսիական հասարակական ու քաղաքական շրջանակների միաձայն համերաշխության կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել