Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել
22:48 - 30 նոյեմբերի, 2021

Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել

Նոյեմբերի 30-ին կայացել է կանանց ֆուտբոլի ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը: Ուժեղ մառախուղի պատճառով հանդիպումն ընդհատվել է 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 
 
Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշում են կայացրել վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել