tert.am: Համոզված եղեք, որ ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները, այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը գերակայեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը։ Այս մասին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ տեսաուղերձի ընթացքում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
Նա ընդգծեց, որ չպետք է աչքաթող անել այն ամենը, ինչը Հայաստանը ձեռք է բերել անկախությունից ի վեր։
Ֆաբիո Մասիմո Կաստալդոի ձևակերպմամբ՝ տարածքային վեճերի լուծումը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին, նման հարցերի լուծումը պահանջում է համբերություն ու ժամանակ:
comment.count (0)