Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման 1-ամյակին եռակողմ հանդիպում ծրագրված չէ. Պեսկով |tert.am|
14:47 - 09 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման 1-ամյակին եռակողմ հանդիպում ծրագրված չէ. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի հարցով չափազանց կարևոր է, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:

«Մեկամյա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել վերջ դնել պատերազմին և կանգնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա նաև տեղեկացրել է, որ եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին շփումներ նախատեսված չեն ՌԴ նախագահի և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև:

«Ինչ վերաբերում Բաքվի և Երևանի հետ շփումներին, ապա Մոսկվայից դրանք տեղի են ունենում տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր սկզբունքով: Ինչ վերաբերում է եռակողմ շփմանը, երբ նման պայմանավորվածություն ձեռ բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Ներկա պահին հստակ որոշումներ չկան»,- հավելել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել