Իշխան Զաքարյանը մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը |armenpress.am|
13:08 - 05 նոյեմբերի, 2021

Իշխան Զաքարյանը մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ոչ հերքում է, ոչ հաստատում «Պատիվ ունեմ« խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին լուրերը: Զաքարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Լրագրողների հարցերին, թե արդյոք դու՞րս է գալիս խմբակցությունից, նա չպատասխանեց՝ նշելով շտապում է, փոխարենը երկուշաբթի օրը լրագրողներին հրավիրեց զրույցի:

Հարցին, թե արդյոք հերքու՞մ է այդ լուրերը, Զաքարյանը պատասխանեց. «Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Ասում եմ՝ երկուշաբթի կխոսենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ընդդիմադիր պատգամավոր է, պնդեց. «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր եմ լինելու»:

Հարցին՝ անգամ խմբակցությունից դուրս գալուց հետո՞, նա դրական պատասխան տվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել