Տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
15:36 - 01 նոյեմբերի, 2021

Տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը՝ նորացված կազմով:

Բացելով նիստը՝ նախագահ Գևորգյանը ողջունել է խորհրդի անդամներին՝ կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում:

Նա մասնավորապես հույս է հայտնել, որ նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրկվել են հեղինակություն և փորձ ունեցող անհատներ, ակտիվ    գործունեություն կծավալի՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և հանձնաժողովի միջև:

Այնուհետև մտքերի փոխանակություն և քննարկումներ են անցկացվել hասարակական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունների, աշխատակարգի, առաջիկա անելիքների և այլ հարցերի վերաբերյալ:

Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը: Խորհրդի կազմում ընդգրկված են տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում փորձառություն ունեցող թվով 11 հասարակական կազմակերպությունների, միությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել