Ռուս խաղաղապահները հումանիտար ուղեբեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ խմելու ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար. ՌԴ ՊՆ
 |tert.am|
12:20 - 11 սեպտեմբերի, 2021

Ռուս խաղաղապահները հումանիտար ուղեբեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ խմելու ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Խոսքը խմելու ջրի պահպանման համար նախատեսված տարաների մասին է, որոնք անհրաժեշտ են ԼՂ բնակիչներին՝ խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառով:

Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հատուկ ուղեբեռը փոխանցվել է դպրոցներին և մանկապարտեզներին, որոնք գտնվում են սահմանազատման գծի մոտ՝ հեռավոր շրջաններում:

«Այսօր ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Երևանից Լեռնային Ղարաբաղ: Մենք 14 տարա ենք բերել՝ 5 և 3 խորանարդ մետր տարողությամբ՝ նախատեսված խմելու ջրի համար»,- հայտնել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Վերջին երկու շաբաթում խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ավելի քան 30 շրջայց են կատարել և 200 տոննա խմելու ջուր փոխանցել Ստեփանակերտի ավելի քան 1500 բնակչի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել