Իսլամաբադը եւ Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը |armenpress.am|
14:36 - 07 սեպտեմբերի, 2021

Իսլամաբադը եւ Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Իսլամաբադը եւ Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավորությունը, դա կարող Է եւս մեկ ոլորտ դառնալ երկրների միջեւ համագործակցության զարգացման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆքաթ Ալի Խանը:

Նա նշել Է, որ անցած շաբաթ Պակիստանն արդեն ստացել Է ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

«Բայց չի կարելի այդպիսի մեծ երկրի բնակչությանը (ավելի քան 200 մլն մարդ) պատվաստել միայն գնված պատվաստանյութի օգնությամբ: Եվ այստեղ մենք անցնում ենք երկրորդ փուլին՝ Պակիստանում արտադրությանը: Այդ հարցի շուրջ բանավեճերն արդեն սկսվել են»,-ասել Է դեսպանը:

«Ռուսաստանն ունի գիտական բազա, կա հաջող պատվաստանյութ, եւ դա կարող Է եւս մեկ ոլորտ դառնալ մեր երկրների միջեւ համագործակցության զարգացման համար»,-ընդգծել Է բարձրաստիճան դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել