Ռուս խաղաղապահները խմելու ջրով ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1500 բնակչի. ՌԴ ՊՆ |tert.am|
12:19 - 03 սեպտեմբերի, 2021

Ռուս խաղաղապահները խմելու ջրով ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1500 բնակչի. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներւ խմելու ջրով ապահովել են Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի առանձին շրջանների ավելի քան 1500 բնակչի: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ վերջին երկու շաբաթում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողները ավելի քան 30 շրջայց են իրականացրել և ավելի քան 200 տոննա խմելու ջուր են տրամադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հումանիտար առաջադրանքի կատարման համար խաղաղապահները 2 ջրատար մեքենա են օգտագործել՝ յուրաքանչյուրը 5 խորանարդ մետր ծավալով:

Մինչև ջրային կայանի վերականգնողական և խողովակների տեղադրման աշխատանքների ավարտը, խաղաղապահներն ամեն օր ապահովում են տեղի բնակիչներին խմելու ջրով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել