Գորիս-Կապան ճանապարհը դեռ փակ է. բանակցություններ այս պահին չեն ընթանում |pastinfo.am|
10:44 - 26 օգոստոսի, 2021

Գորիս-Կապան ճանապարհը դեռ փակ է. բանակցություններ այս պահին չեն ընթանում |pastinfo.am|

pastinfo.am: Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել։ Այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով այս պահին ճանապարհը բացելու հարցով բանակցություններ չեն ընթանում։

«Ճանապարհը դեռ փակ է մնում։ Գիշերը բանակցել են, դուրս են բերել մեր քաղաքացիներին, ավտոմեքենաներին, որից հետո որոշել են, որ բանակցությունները պետք է շարունակվեն այսօր։ Ժամի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չկան»,-նշեց Գևորգ Փարսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել