Պատերազմի օրերին ռազմական օժանդակության մասին առաջարկները Երևանը համառորեն մերժել է, Կրեմլից այդպես էին հրահանգել․ Սեֆիլյան |azatutyun.am|
09:15 - 25 օգոստոսի, 2021

Պատերազմի օրերին ռազմական օժանդակության մասին առաջարկները Երևանը համառորեն մերժել է, Կրեմլից այդպես էին հրահանգել․ Սեֆիլյան |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմի արդյունքի գլխավոր պատճառն, ըստ «Ազգային ժողովրդավարական բևեռի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի, «30 տարի հլու-հնազանդ ռուսական սապոգի տակ գտնվել է եղել»։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սեֆլյանն ընդգծեց՝ նույնիսկ պատերազմի ընթացքում, եթե Երևանի քաղաքական ղեկավարությունն իր վեկտորը փոխեր և ճշմարիտ դաշնակիցների հետ փորձեր գործակցել, ռազմական օգնություն կստանար։

Սեֆիլյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն» - Ես ուզում եմ կառավարության ծրագիրը վկայակոչել, որը քննարկվում է խորհրդարանում՝ «կա համագործակցություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Եվրամիության հետ», բայց ռազմաքաղաքական դաշնակցության մասին նշված է միայն Մոսկվան։

Ժիրայր Սեֆիլյան - Բարեբախտաբար իրենք չեն թաքցնում իրենց դավաճանական ընթացքը, և այսօր շատերի համար պարզ է, որ 44-օրյա պատերազմի արդյունքը, որ մենք ստացանք, դրա գլխավոր պատճառն այն էր, որ մենք 30 տարի շարունակ հլու-հնազանդ, մեր կամքով, գտնվել ենք ռուսական սապոգի տակ։ Այսօր էլ քաղաքական դավաճան ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է նույն դավաճանական ընթացքը, և 44-օրյա պատերազմից հետո, այս իմաստով, հայ ժողովրդի մտքում շատ բան է փոխվել։ Նախկինում շատերը չէին հասկանում մեզ, երբ ասում էինք՝ «մեր թշնամին միայն Թուրքիան չի, նաև գործող ռուսական պետության կառավարությունը՝ Կրեմլի գլխավորությամբ», շատերը մեզ չէին հասկանում, բայց 44-օրյա պատերազմից հետո արդեն շատերն են հասկացել, և ամբողջ խնդիրը հենց այս հանգամանքի մեջ է։ Մենք՝ հայերս պիտի հասկանանք, որ վերջապես նախորդ 15-20 տարիներին Արևմուտքն ինչ-որ չափով մեզ արհամարհանքով էր վերաբերվում մեր ստրկամտության պատճառով, եթե մենք՝ հայերս օգտագործեինք և վրացիների զարթոնքին զուգահեռ մենք ևս զարթնեինք այդ ժամանակ, վստահաբար, այսօր այլ Հայաստան էր լինելու։

«Ազատություն» - Պարոն Սեֆիլյան, որտեղի՞ց այդ համոզումը, որ հիմա Ֆրանսիան, Միացյալ Նահանգները կազմ-պատրաստ զենք են ուղարկելու, օգնելու են Հայաստանին։

Ժիրայր Սեֆիլյան - Ես վստահ եմ, որ նույնիսկ պատերազմի ժամանակաընթացքում, եթե Երևանի քաղաքական ղեկավարությունն իր վեկտորը փոխեր և ճշմարիտ դաշնակիցների հետ փորձեր գործակցել, նույնիսկ պատերազմի ժամանակ այդ օգնությունը մենք կստանայինք, ոչ ոք պետք չէ կասկածի էս ամենին։ Էդ փորձերը եղել են, ես նույնիսկ ինչ-որ պատմության մեջ թաթախված եմ եղել, ապագայում, եթե պետք լինի, էդ փակագծերը կբացեմ։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել