Ադրբեջանի հետ անհրաժեշտ  է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան |tert.am|
11:36 - 24 օգոստոսի, 2021

Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանում կայուն միջավայրի ձևավորման համար»,–ասաց նա և նշեց, որ մենք սահմանային ճշգրտման խնդիր ունենք նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրների հետ։

«Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի  պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին»,–ասաց նա և նշեց, որ այսօր անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում խոչընդոտ է դա մեկնարկելու համար։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՌԴ–ի խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում։

Փաշինյանը նկատեց, որ պատերազմի հանգամանքների պարզաբանելը հանրային հստակ պահանջ է և նոյեմբերի 9-ից հետո զինված ուժերի բարեփոխումները կառավարության օրակարգում են։ Նա շեշտեց, որ ՀՀ–ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը բարեփոխելու է ոչ թե ագրեսիայի համար,  այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «ՀՀ–ն տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու ոչ մի մտադրություն չունի»,–ասաց նա և նշեց, որ ՀՀ–ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել