Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա. Դե Վաալ |azatutyun.am|
10:34 - 23 օգոստոսի, 2021

Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա. Դե Վաալ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, խրախուսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա, և այդ ռազմավարությունը, Դե Վաալի կարծիքով, Ալիևին թերևս հաջողվում է։

Թոմաս դե Վաալի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Այժմ Ալիևը ցանկանում է, որ Փաշինյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչից հետո, ըստ նրա, Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մի մաս, ինչը Փաշինյանը չի կարողանա։ Նա Փաշինյանից պահանջում է մի բան՝ իմանալով, որ դա հնարավոր չէ։ Ո՞րն է այստեղ վերջնանպատակը, ի՞նչի է փորձում հասնել Ալիևը։

Թոմաս դե Վաալ․ - Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա և, ճնշում գործադրելով հենց Հայաստանի վրա, նա խրախուսում է պարոն Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա։ Կարծում եմ, որ այդ ռազմավարությունը թերևս նրան հաջողվում է։ Քանի դեռ Սյունիքի և Գեղարքունիքի հետ կապված խնդիրներ կան, պարոն Փաշինյանն իրականում այնքան էլ չի մտածում Ղարաբաղի մասին։ Չեմ կարծում, որ նա ակնկալում է, որ Հայաստանը կհրաժարվի Ղարաբաղի նկատմամբ պահանջներից, բայց գուցե Հայաստանն ավելի թույլ հավակնություններ ունենա ու սկսի ավելի քիչ խոսել Ղարաբաղի անկախության մասին ու միգուցե ավելի շատ խոսի նրա ինքնավարության և ինքնորոշման մասին։ Միգուցե սա է ռազմավարությունը։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել