«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
11:22 - 17 օգոստոսի, 2021

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է 2 ամիս ժամկետով

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրել է, որ Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով:

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում»,- գրել է փաստաբանը Ֆեյսբուքի իր էջում: 

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր՝ պարզվում են «Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված առերևույթ խարդախության հանգամանքները:

2021 թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել