ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին շարունակվել են զոհված զինծառայողների որոնողական աշխատանքները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:
comment.count (0)