Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՊԾ-ի պաշտոնական կայքը։
«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն»:
comment.count (0)