MyWay ավիուղին հուլիսի 22-ից տվել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերի մեկնարկը: Այս մասին հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
comment.count (0)