Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է |news.am|
09:33 - 22 ապրիլի, 2024

Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է |news.am|

news.am: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ NEWS.am-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյան հայտնեց, որ այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։

Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել