Գերմանիայի արևմուտքում ռազմական աղետի ռեժիմ է հայտարարվել. ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը  |tert.am|
17:15 - 16 հուլիսի, 2021

Գերմանիայի արևմուտքում ռազմական աղետի ռեժիմ է հայտարարվել. ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը |tert.am|

tert.am: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ջրհեղեղի պատճառով երկրի արևմուտքում ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել, ինչի մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչը: 

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան որոշումը կայացրել է նախարարության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը:

Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ Բունդեսվերի 850 զինվոր մասնակցում է աղետի հետևանքների վերացմանը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աղետի զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Եվս շուրջ 1300 քաղաքացի համարվում է անհայտ կորած:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել