Բելառուսում շուրջ երկու տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ բերման են ենթարկվել |azatutyun.am|
12:19 - 15 հուլիսի, 2021

Բելառուսում շուրջ երկու տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ բերման են ենթարկվել |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բերման են ենթարկվել Բելառուսում հերթական խուզարկությունների արդյունքում:

ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Բելառուսում խուզարկությունների և ձերբակալությունների նոր ալիքը՝ ուղղված հասարակական կազմակերպությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում, որը հրապարակվել է Թվիթերում:

Ավելի վաղ Բելառուսում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլի Ֆիշերը նույնպես դատապարտել էր Լուկաշենկոյի ռեժիմի նոր բռնաճնշումները՝ Թվիթերում գրելով, որ «ռեժիմի շարունակական փորձերը՝ հետապնդել անկախ ձայները, մարդու իրավունքների պաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, Բելառուսի միջազգային մեկուսացման պատճառն է»:

Բելառուսի «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը հաղորդել է, որ երեկ առավոտյան իրավապահները խուզարկություններ են անցկացրել տասնյակ խոշոր հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների, ընդդիմադիրների գրասենյակներում, ինչպես նաև հասարակական գործիչների տներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել