Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար |1lurer.am|
12:22 - 14 հուլիսի, 2021

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետին միանգամից 5 հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Բացի դրանից՝ ՔԿ-ն հուլիսի 12-ին տեղեկացրել էր Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի մասին, ինչի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել