Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է՝ դեսպանի կողմից Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելը և Շուշի չմեկնելը |tert.am|
11:38 - 13 հուլիսի, 2021

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է՝ դեսպանի կողմից Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելը և Շուշի չմեկնելը |tert.am|

tert.am: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել է՝  ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում: 

Այս կապակցությամբ haqqin.az լրատվականի խմբագրությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերին խնդրել է պատասխանել թեմայի վերաբերյալ մի շարք հարցերի: Ստորև ներկայացված են ԱՄՆ դեսպանատան պատասխանները:

- Ինչո՞ւ մերժեցիք Շուշի այցելելու կառավարության հրավերը: 

- Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի:

- Ինչո՞ւ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները, հանդես եկան նույն դիրքորոշմամբ և մերժեցին հուլիսի 9-ին Շուշի այցելելու հրավերը:

- Մենք չենք մեկնաբանում մեր դեսպանի ժամանակացույցի մանրամասները: Խորհուրդ ենք տալիս կապվել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների հետ ՝ այլ դեսպանատների մասին մանրամասներ ստանալու համար:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել