Հույս ունեմ «Իմ քայլը» չի գնա այդ քայլին»․ ՍԴ դատավորի թեկնածու |hraparak.am|
07:24 - 11 ապրիլի, 2019

Հույս ունեմ «Իմ քայլը» չի գնա այդ քայլին»․ ՍԴ դատավորի թեկնածու |hraparak.am|

hraparak.am։ ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը այն հարցին, որ «Իմ քայլում» հակված չեն իրեն ընտրելու ՍԴ դատավորի պաշտոնում արձագանքեց հետևյալ կերպ․ 

«Իմ թեկնածության հարցը որեւէ քաղաքական ուժի հետ չեմ քննարկել, որեւէ ուժի աջակցության համար չեմ դիմել։ Խորհրդարանում ցանկացած որոշում քաղաքական է, եւ ոչինչ բացառել չեմ կարող»,- ասել է նա եւ հույս հայտնել, որ «Իմ քայլը» չի գնա այդ «քայլին»։ «Ես իմ դիմելու պահից էլ հայտարարել եմ, որ ընդամենը իմ օգնությունն եմ առաջարկում մեր երկրին՝ զարգացնելու հայկական իրավունքը։ Եթե խորհրդարանը կորոշի, որ չի ցանկանում ինձ այնտեղ տեսնել, դա ինձ համար կունենա մեկ նշանակություն՝ պետությանն իմ օգնությունը պետք չէ, իսկ իմ առօրյայում ոչինչ չի փոխվի, ես կշարունակեմ ապրել եւ գործել Գերմանիայում»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել