Նոտր Դամի հրդեհման հնարավոր պատճառը հայտնի է |panarmenian.net|
07:13 - 17 ապրիլի, 2019

Նոտր Դամի հրդեհման հնարավոր պատճառը հայտնի է |panarmenian.net|

panarmenian.net։ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Քրեական գործը հարուցվել է ոչ միտումնավոր վնաս հասցնելու հիմքով, ասել է Հեյցը:

Հետաքննությամբ 50 մասնագետ է զբաղվում: Քննությունը պարզել է, որ առաջին անգամ հակահրդեհային համակարգի ազդանշանը գործել է տեղի ժամանակով 18:20-ին: Ստուգման արդյունքում բռնկման աղբյուրը հայտնաբերվել չի հաջողվել: «18:43-ին ազդանշանը երկրորդ անգամ է գործել և արդեն կրակը հայտնաբերվել է փեղկի մակարդակում»,-ասել է Հեյցը: Դրանից հետո բոլորը տարհանվել են եկեղեցուց, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ Հեյցի, վերանորոգման աշխատանքներին մասնակցող մասնագետներն արդեն հարցաքննվել են: Այդ աշխատանքին ընդհանուր առմամբ մասնակցում է 5 ընկերության աշխատակից: Շատերը դեռևս պետք է հարցաքննվեն: Բռնկման պատճառների մասին եզրակացություն հնարավոր կլինի անել միայն փորձագետների զննություննից հետո, այժմ շենքում գտնվելը դեռևս վտանգավոր է»,-հավելել է Հեյցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել