Երևանի Թբիլիսյան խճուղում այրվողն ընդհանուր պահեստային տարածք է. կա և սննդամթերք, և շինարարական ապրանքներ
12:56 - 10 փետրվարի, 2024

Երևանի Թբիլիսյան խճուղում այրվողն ընդհանուր պահեստային տարածք է. կա և սննդամթերք, և շինարարական ապրանքներ

Երևանի Թբիլիսրան խճուղում այրվողն ընդհանուր պահեստային տարածք է. կա և սննդամթերք, և շինարարական ապրանքներ։ Հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Լուրեր են տարածվում, որ պայթյուն է եղել, բայց նախնական տեղեկությամբ պայթյուն չի եղել։

Նախնական տեղեկություններով տուժածներ չկան, սակայն ծխահարվեն են մեկ հրշեջ և մեկ քաղաքացի, նրանց առաջին բուժօգնություն է ցույց տրվել», - նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել