armenpress.am: Եվրամիությունը պետք Է երկխոսության ձեւաչափեր ստեղծի Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։
«Կասկածներ չի հարուցում, որ ԵՄ-ն իր աշխարհագրական մոտիկության եւ «Արեւելյան գործընկերության» երկրների համար իր պատասխանատվության արդյունքում, օրինակ Ուկրաինայում կամ Բելառուսում կամ Էլ Արեւմտյան Բալկաններում, պետք Է համապատասխան արձագանք տա ռուսաստանյան ակտիվությանը: Իմ տեսակետից մենք, որպես ԵՄ, պետք Է դրա հետ կապված ուղղակի շփում գտնենք Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ»,-ասել Է նա:
Մերկելը, մասնավորապես, կոչ Է արել Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմավարականի շահերի օրակարգ ստեղծել, օրինակ՝ կլիմայի, խաղաղության եւ անվտանգության պաշտպանության, Լիբիայում եւ Սիրիայում հակամարտության լուծման բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)