Հանդիպումներ եմ ունեցել նաև այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․ Արայիկ Հարությունյանը՝ ընտրությունների օրը ՔՊ գրասենյակում գտնվելու մասին |armenpress.am|
21:57 - 22 հունիսի, 2021

Հանդիպումներ եմ ունեցել նաև այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․ Արայիկ Հարությունյանը՝ ընտրությունների օրը ՔՊ գրասենյակում գտնվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչպես և առավոտյան հայտնել էր, այսօր ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ի թիվս այլ հարցերի՝ խոսել է նաև ՀՀ և ԱՀ հարաբերությունների մասին:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եղել եմ ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, այլև հանդիպումներ եմ ունեցել այլ քաղաքական ուժերի ղեկավարներ  Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ: Ընդ որում՝ ես պահպանել եմ չեզոքություն: Պարզապես միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում են լրագրողներն ինձ հանդիպել», - իր խոսքում ասել է նա:

Նախագահը ներողություն է հայցել Արցախի ժողովրդից իր կողմից թույլ տված սխալների ու բացթողումների համար:

Նաև  շնորհակալություն է հայտնեց բոլորին, ովքեր պատերազմի ընթացքում անգամ ամենափոքր ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

«Շնորհակալ ենք և խոնարհվում ենք մեր բոլոր նահատակների ու նրանց հարազատների առջև: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում  ՌԴ նախագահին, խաղաղապահ ուժերին՝ ղեկավար Մուրադովի գլխավորությամբ, որոնք այսօր պահպանում են մեր անդորրը», - նշել է Արայիկ Հարությունյանը

Ելույթի ավարտից հետո երկրի ղեկավարի առաջարկով  հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են  դեպի եղբայրական գերեզմանոց՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին:

Երեկ տեղի է ունեցել  հանրահավաք՝ նախագահի հրաժարականի պահանջով , որը  շարունակվել է նաև այսօր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել