Մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի․ Արայիկ Հարությունյան |tert.am|
21:24 - 22 հունիսի, 2021

Մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Պետությունը պատրաստ է արժանապատվորեն ու պատշաճորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։ Եթե դրանց եզրահանգումը դրական լինի, ապա օր առաջ կատարելու եմ իմ հայտնի խոստումը։ Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից․ ամենևին ո՛չ։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, որ հանկարծ իմ ժողովուրդը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք, չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ և մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի»,-հայտարարել է նա։

Վերջինս անդրադարձել է նաև փախուստի, դավաճանության, Արցախում մնալ-չմնալու մասին խոսակցություններին:

Հիշեցնենք, որ այսօր Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես է գալու ուղերձով»։ Նշենք, որ երեկ Ստեփանակերտում պահանջում էին Հարությունյանի հրաժարականը։

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել