Սիսիանում «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում իրականացվել է խուզարկություն. բերման ենթարկվածներ չկան. Ոստիկանություն
12:56 - 20 հունիսի, 2021

Սիսիանում «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում իրականացվել է խուզարկություն. բերման ենթարկվածներ չկան. Ոստիկանություն

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված է. «Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։

Նշենք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել