tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Շուշիում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո խոսել է Արցախյան երկրորդ պատերազմում թուրքական անօդաչու թռչող սարքերի «դերի» մասին՝ հայտարարելով, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա, գրում է ադրբեջանական minval.az-ը։
«Ադրբեջանը հնարավորություն կստանա այդ գործընթացում դառնալ ոչ միայն սպառման շուկա, այլև արտադրական կենտրոն։ Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»,- հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ «չնայած համավարակին՝ երկու երկրները շարունակում են վճռականորեն մեծացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև Էներգետիկա, տրանսպորտից մինչև զբոսաշրջություն, պաշտպանությունից մինչև կրթություն և մշակույթ»։
«Բացի դրանից՝ մենք է՛լ ավելի ենք ամրապնդում մեր կապերը տեխնոլոգիաների փոխանցման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական նախագծերի առումով»,- հայտարարել է Էրդողանը։
comment.count (0)